ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
Մարտի 31-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կկայանա Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի համատեղ մամուլի ասուլիսը։
Թեմա՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզչության ամփոփում։
****
Մարտի 31-ին, ժամը 12:00-ին տեղի կունենան «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական եզրափակիչ ասուլիսը: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ժամը 11:30-ից: Ասուլիսը տեղի կունենա ՀՎԿ կենտրոնական գրասենյակում, հասցե՝ Աբովյան 43, 7-րդ հարկ:
***
ՄԱՐՏԻ 31-ին, ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում սպասվում են նոր փոփոխություններ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կներկայացնի նաև պաշտոնական կայքերում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները:
***
Մարտի 31-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս:
Թեման՝ «Մեր երկիրն այս ծանր վիճակից հանելու ինչ առաջարկներով ու տեսլականով է գալիս Երևանի թիվ 1 ընտրատարածքում Հանրապետականի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու գրող, հրապարակախոսը»:
«Նոյյան Տապան».Հյուրն է ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ժասմին Ասրյանը
***
Մարտի 31-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Երևանի թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀ հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելիության, պահպանության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանի ասուլիսը:
Թեման՝ «Քարոզարշավի ամփոփում. Նախընտրական ծրագրի ներկայացում. Քաղաքական հետընտրական հնարավոր զարգացումներ»։
***
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մարտի 31-ին հանդիպելու է 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին:
Հանդիպման ավարտից հետո` ժամը 11.30-ին, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: