ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Բաղդասարյանը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամենահետաքրքիրը «Հայկական վերածնունդի» ծրագիրն է՝ ֆանտաստիկայի ժանրից, այդ ծրագրում ընդհանրապես Ղարաբաղ գոյություն չունի, չկա: Ղարաբաղի հարց գոյություն չունի: Կամ պետք է ենթադրել՝ էդ մարդիկ արդեն լուծել են Ղարաբաղի հարցը, կամ Ղարաբաղն արդեն նվիրել են Ադրբեջանին:
Այս մասին օրեր առաջ տված հարցազրույցում, անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրին,  ասել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանը, նշեց. «Մենք հրապարակ ենք նետել երեք փաստաթուղթ: Առաջինում հանգամանալից ներկայացրել ենք` ինչ է արել ՀՎԿ-ը: Երկրորդ` նախընտրական ծրագիրը 40 էջից է, որը 30 համառոտագիրը մանրամասնորեն բացված է: ԼՂ հիմնախնդրի հետ կապված մեր տեսակետը հստակ է: Մենք բազմիցս ասել ենք` մեզ համար ընդունելի փոխզիջումը կարեւոր է, քան առճակատումը»:

Պատասխանելով այն հարցին, թե ՀՎԿ-ի կողմից սուրճի բաժակներ են բաժանվում, Բաղդասարյանն ասաց. «Դա սրիկայություն է, սեւ քարոզչություն, էժանագին զրպարտանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս