05.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Ապրիլի 5-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ ընտրական գործընթացի և նրա արդյունքների վերաբերյալ:

***

ԱՊՐԻԼԻ 5-ին, ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա արաբագետ Սարգիս Գրիգորյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.-Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը և դրանից բխող հնարավոր հետևանքները:

****

ԱՊՐԻԼԻ 5-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԵՊՀ միջազգայինհարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Ներքաղաքական զարգացումներ,  հետընտրական գործընթացներ:

***

Ապրիլի 5-ին, ժամը 10։30-ին սիրով հրավիրում ենք Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճ (երկրորդ հարկ), որտեղ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ կբացվի թանգարանային ցուցադրության մասնագետների ( կուրատորների) դասընթացը։

«Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն» խորագրով քառօրյա դասընթացները «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ կազմակերպել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն՝ ՀՀ մշակույթի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի հետ։

Դասընթացավարներն են Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսն ԱՄՆ-ի «Մետրոպոլիտեն» թանգարանից, Ամանդա Մայնեն «Բրիտանական թանգարանից», Էրիկ Քրիստիանսենը՝ ԱՄՆ-ի Սմիթսոնյան թանգարաններից, և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետների խումբը:

***

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը ապրիլի 5-ին, ժամը 17։00-ին հրավիրում է Երևան քաղաքի պատմության թանգարան, որտեղ կբացվի «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսը. ներկայացված են Արցախի՝ անկախության սերնդի նկարիչները։

Հիմնադրամը ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության և «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի հետ։

***

Ապրիլի 5-ին, ժամը` 13:30-ին «Ազդակ» լրագրողական ակումբի (Կողբացի 50ա) հյուրն է Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ:

Թեմա. Դիտարկումներ ընտրությունների վերաբերյալ եւ ջավախահայերի խնդիրները:

***

Ապրիլի 5-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Երևանի  տարբեր ընտրատեղամասերում  ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամներ Գոհար Արշակյանի  (թիվ 3/18 . Քանաքեռ-Զեյթուն )  և Լիլիթ Քլունգյանի (թիվ 3/9 Քանաքեռ-Զեյթուն) ասուլիսը։

Թեման՝ «Ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքը  դիտորդական խմբերի, հանձնաժողովների  ու ԶԼՄ-ների աշխատանքները,  ընտրախախտումները. ոստիկանության գործողությունները, ընտրությունների արդյունքները.  հետընտրական հնարավոր քաղաքական  զարգացումները. դաշինիքի հետագա գործողությունները»։




Լրահոս