ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ստանալու համար ի՞նչ ժամկետ է սահմանված: Այսինքն՝ ինչքա՞ն ժամանակով է տրամադրվում այդ կարգավիճակը:
Լարիսա Մանուկյան (36 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ 1-ին խմբի հաշմանդամությունը տրամադրվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը՝ մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը: (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 30 կետ):
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո անձին տրամադրում է ուղեգրում՝ բժշկասոցիալական փորձաքննության: