Մինսկը չի բացառում մոտ ժամանակներս ԵՏՄ մաքսային օրենսգրքի ստորագրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս ԵՏՄ մաքսային օրենսգրքի ստորագրման հարցում որևէ հարց չի մնա: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

«Բելառուսը հետևողականորեն հանդես է գալիս ԵՏՄ շրջանակներում սերտ ինտեգրման օգտին և աջակցում բազմակողմանի, ինչպես նաև երկկողմ մակարդակով ձեռքբերված համաձայնությունների իրականացումը: Ներկա պահին ավարտվել է բոլոր փաստաթղթերի վերլուծության հարցով աշխատանքը, որի ստորագրման համար առաջարկվել էին 2016թ. դեկտեմբերին»,- ասել է Միրոնչիկը:

Նշենք, որ Բելառուսը չէր մասնակցում անցած տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն նիստին:




Լրահոս