ԱՊՀ-ի պատվին հուշարձան կկանգնեցվի, եթե այն լուծի Լեռնային Ղարաբաղի հարցը. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պատվին հուշարձան պետք է կանգենցնել, եթե այն լուծի Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի կամ Դոնբասի կոնֆլիկտները: Այս մասին «Միր» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Բելթա գործակալությունը:

Խոսելով ԱՊՀ-ի ապագայի մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ առաջարկված բարեփոխումներն աննշան են ներկայիս խնդիրների ֆոնին:

«Եթե ԱՊՀ-ի շրջանակներում լուծվի Մերձնեստրի, Լեռնային Ղարաբաղի, Դոնբասի կոնֆլիկտները, ապա որևէ տեղ եվրասիական տարածքում պետք է հուշարձան կանգնեցվի ի պատիվ ԱՊՀ-ի: Սակայն մենք դա չենք անում: Եվ հաճախ այն պատճառով, որ չի կարելի անել, քանի որ տարբեր շահեր ունենք: Իսկ խնդիրն անհրաժեշտ է լուծել»,- ասել է Լուկաշենկոն:

Տվյալ կոնֆլիկտների լուծման ժամանակ, ինչպես նշում է Լուկաշենկոն, անհրաժեշտ է հաշվի առնել մարդկանց շահերը: «Օրինակ, Լեռնային Ղարաբաղում, մարդիկ ապրում են՝ վախենալով, Աստված չանի, որ ռումբ կընկնի նրանց գլխին: Դա նորմա՞լ է: Դա նորմալ չէ: Ո՞ւմ է դա ձեռնտու: Ոչ մեկի»,- ընդգծել է նա:




Լրահոս