ՌԴ ՔԿ նախագահն ստանձնել է Մոսկվայում գնացքների բախման գործի հսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ստանձնել է Կունցևո­2 կայարանի շրջանում երկու գնացքների բախման դեպքով հարուցված քրեական գործի նկատմամաբ հսկողությունը, «Ինտերֆաքս»­ին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներյկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նա հստակեցրել է, որ գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 263­րդ հոդվածի1­ին մասի հատկանիշներով՝ երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման կանոնների խախտումը, որի հետևանքով խոշոր չափերի վնաս է պատճառվել։

«Ներկայում ակտիվորեն ստուգվում են բախման բոլոր հնարավոր վարկածները։ Սկզբնական քննչական գործողությունների արդյունքներով, այդ թվում՝ մեքենավարների հարցաքննությունից հետո, վարկածն այն մասին, որ էլեկտրագնացքի լոկոմոտիվային բրիգադի կողմից արտակարգ արգելակումը կիրառվել է հետիոտնի վրա վրաերթը կանխելու նպատակով, չի հաստատվում, և պայմանավորվել է դրա արգելակման համակարգի խափանումով,­ ասել է Պետրենկոն։­ Այդ վարկածն ստուգելու նպատակով քննիչների կողմից առգրավվել է շարժակազմի տեխնիկական սպասարկման մասին փաստաթղթերը»։ Մոսկվայի մոտ, Կունցևո­2 կայարանի շրջանում բախվել են էլեկտրագնացքը (Մոսկվա­ Ուսովո) բախվել է իր հետևից ընթացող «Մոսկվա­Բրեստ» գնացքին։ Տուժել է ավելի քան 50 մարդ, 12 մարդ հոսպիտալացվել է։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ, Միխայիլ Պոչուև




Լրահոս