ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
Ապրիլի 11-ին, ժամը 14։00-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Երևան, Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գործակալության գործունեության արդյունքներին։
***
Ապրիլի 11-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, խորհրդարանական համակարգի արդյունավետություն:
***
Ապրիլի 11-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիայի նախագահ Կարինե Թուխիկյանը և հոգեկան խնդիրներ ունեցող շահառուների հարազատներ:
Թեման՝ Հոգեկան խնդիրներ ունեցող շահառուներին «Հումանիտար խողովակով» բաշխվում է անորակ և ժամկետանց դեղեր, անորակ դեղերը լուրջ պատճառ՝ Սուիցիդի(ինքնասպանություն) դեպքերի ավելացման:
***
Ռումինացի նկարիչ Եկատերինա Վելեանուի «Բնություն՝ մեր ոսկի» խորագրով ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ։
Գեղանկարչական ցուցահանդեսը նվիրվում է Մայր Երկրի միջազգային օրվան (ապրիլի 22) և Կայուն զարգացման նպատակներից 15-րդին՝ «Կյանքը ցամաքում»։
Բացման արարողությունը տեղի կունենա՝
– Երեքշաբթի, ապրիլի 11, 2017 թ.
– Ժամը 15։00
– ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում (հասցե՝ Պետրոս Ադամյան 14)
Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 10-ից մինչև 21-ը։
***
Ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում կբացվի «Պատմություն դարձած ժամանակը…» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում կներկայացվեն թանգարանի արխիվում պահպանվող Երևանի և Հայաստանի այլ վայրերի XX-XXI դարերի քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և փոքր ճարտարապետական ձևերին վերաբերող նախագծեր և էսքիզներ, լուսանկարներ, մանրակերտեր և այլ հետաքրքիր ու արժեքավոր նյութեր` հայտնի հայ ճարտարապետների ստեղծագործություններից:
Հասցե՝ կառավարական տուն 3: Մուտքը՝ Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի կողմից: Մուտքն ազատ է: