Ապրիլի 11-ը համարվում է Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի
համաշխարհային օրը: Պարկինսոնի հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է բրիտանացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը 1817 թվականին իր «Essay on the Shaking Palsy» մենագրությունում:
Այս հրատարակությունից 60 տարի անց ֆրանսիացի նյարդաբան Ժամ Մարտեն Շարկոն, լիովին գնահատելով այդ աշխատանքի արժեքավորությունը, անվանել է հիվանդությունը նրա անունով:
Հետագայում հիմնվելով պաթանատոմիական տվյալների վրա՝ ենթադրություն արվեց Պարկինսոնի հիվանդության պաթոգենեզում սև նյութի դերի մասին:
1860-ականներին հայտնաբերվեց Պարկինսոնի հիվանդության քիմիական սուբստրատը` դոֆամինը և նրա դեֆիցիտը:
Այս հիվանդության ախտանշանների բուժման համար 1960-ական թվականներին առաջին անգամ նշանակվեց լեվոդոֆան, որը դարձավ այդ հիվանդության բուժման «ոսկե ստանդարտը»: