ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նույնիսկ 1 չէի նշանակի մեր քաղաքի դիզայնի համար. «Ելք»-ը կարող է ինչ-որ բան փրկել. Արթուր Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե 1-ից 10 թվանշանով առաջնորդվենք, ես այս ավագանու գործունեությունը 3-ից բարձր չէի գնահատի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց երգիչ Արթուր Իսպիրյանը, ով ավագանու նախորդ ընտրություններում ընդգրկված էր «Բարև Երևան» դաշինքում:

Իսպիրյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ չնայած ի վերջո նա չդարձավ ավագանու անդամ, սակայն Անահիտ Բախշյանի հետ միասին կարողացել են շատ խնդիրների լուծում տալ: «Այնքան խախտումներ են լինում: Ամենակարևոր հարցերից մեկը մեր քաղաքի դիզայներական աշխատանքն է: Ես նույնիսկ 1 չէի նշանակի մեր քաղաքի դիզայներական աշխատանքների համար»,- հավելեց նա:

Երգիչը մեզ հետ զրույցոմ հայտարարեց, որ իր ձայնը տալու է «Ելք» դաշինքին: «Դաշինքում այնքան պայծառ տղաներ, աղջիկներ, նոր մտածող մարդիկ կան: Ինձ թվում է` ինչ-որ բան կարող են փոխել, փրկել»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս