Նապոլեոն Ազիզյանն իր տեղը զիջել է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են տարածվում, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է իր հավաքած ձայներով: Տեղեկություններ տարածվեցին նաև, որ Ազիզյանը հրաժարվել է մանդատից և արդեն իսկ դիմում է ներկայացրել:

Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որևէ բանից տեղյակ չէ և եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»: ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են Ազիզյանի հայտարարություններից, քանի որ իրականում մանդատից հրաժարվելու դիմումներ բոլորին է պարտադրվել, այդ թվում և Նապոլեոն Ազիզյանին: Մեր տրամադրության տակ է հայտնվել Ազիզյանի կողմից Կենտրոնի նոտարական բաժնում հաստատված ինքնաբացարկի դիմումը, որը նա և «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուները գրել են մինչև ցուցակում տեղ գտնելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս