ԵՏՄ-ին չի հաջողվել վերացնել առևտրաշրջանառության նվազեցման պատճառները. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵՏՄ-ին չի հաջողվել վերացնել 2016թ. առևտրաշրջանառության նվազեցման պատճառները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2016թ. մեզ չի հաջողվել վերացնել փոխադարձ առևտրաշրջանառության նվազեցմանը հանգեցրած պատճառները: Ես չեմ խոսում այլ խնդիրների մասին»,-ասել է Լուկաշենկոն:

Նա նաև նշել է, որ կիսում է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կարծիքն այն մասին, որ անհրաժեշտ է կենտրոնանալ միության ներքին խնդիրների լուծման վրա:




Լրահոս