Կենդանիների պաշտպանները ահազանգում են: Շնաձկներին որսում են և սպանում մսի համար: Եթե շնաձկներին շարունակեն այս տեմպերով օգտագործել չինական հայտնի դելիկատեսի համար, ապա 10-20 տարիներ հետո, նրանց մի քանի տեսակներ ընդհանրապես կանհետանան:
Թվերից մարդկանց մազերը «բիզ-բիզ» կկանգնեն. ամեն տարի 100 մլն շնաձուկ են սպանում: Ամենաանհանգստացնողն այն է, որ ամենատարածվածն ու օգտակարը համարվում է ապուրը, որը պատրաստվում է շնաձկների հազվադեպ տեսակներով: Եվ վատն այն է, որ այդ տեսակները շատ դանդաղ են մեծանում:
Վերջին տարիներին շատ քննարկումներ են ընթանում այս հարցի շուրջ
Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները պայքարում են այս ամենի դեմ
Ի դեպ, շնաձկներով կերակրատեսակները շատ հայտնի են նաև Սաուդյան Արաբիայում
Շնաձկան միսը չորացման համար արևի տակ է փռված, Ալ Խալիֆ, Օման
Չնայած ակտիվիստների ջանքերին՝ շնաձկների որսով են զբաղվում նույնիսկ որոշ ծովային պահուստներում
Կան շնաձկան տեսակներ, որոնք ավելի էժան են
Վաճառականը կտրում է շնաձկան թևը, Դուբայ
Պատահում է, որ ձկնորսները բռնում են ձկներին, կտրում նրա թևերը և բաց թողնում ծով
Ձկան թևերով ապուրը չինակարան ռեստորանում արժե $ 70-150:
Չնայած նրան, որ մարդկությունը շնաձկներից 400 տարի հետո է առաջացել, նա իրեն բնության թագավոր է նշանակել և վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: