ՊՆ գնդապետների քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում. Արսեն Ղարիբջանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին աշխատակցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2016 թվականի մարտին կաշառք վերցնելու համար կալանավորվել էին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը եւ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: Ավելի ուշ փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանին գրավի դիմաց ազատ էին արձակել: Ու մինչ մեղադրող դատախազը վերաքննիչ դատարանում բողոքարկելով հասել էր նրան, որ Ղարիբջանյանին կրկին կալանավորեն, նա անհետացել էր:

 

Հիմա փոխգնդապետ Ղարիբջանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ապրիլի 18-ին հայտնի կդառնա, թե ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի աշխատակիցները գտել են նրան, թե ոչ, քանի որ նշված օրը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով հերթական դատական նիստն է հրավիրված:




Լրահոս