Բաքվում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են քննչական մեկուսարանի բուժկետ: Այս մասին երկուշաբթի օրը Trend-ին ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Նրա խոսքով՝ այժմ Լապշինը բուժում է անցնում բուժկետում: Փաստաբանը նշել է, որ ավելի վաղ Լապշինը բողոքել է սրտի հատվածում ցավերից, ապա տեղափոխվել մասնավոր հիվանդանոց, որտեղ նրա մոտ տախիկարդիա են ախտորոշել:
Փաստաբանը հավելել է, որ այժմ Լապշինն իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը 3 ամսով երկարաձգել էր Լապշինի կալանքը: