Ռոմանտիկ կատակերգությունները կինոյի այն ժանրերից մեկն է, որը բազմաթիվ կարծրատիպեր է պարունակում: Դեռևս պրեմիերայից առաջ նոր ֆիլմի սյուժեն կարելի է կանխատեսել:
Նյարդայնացնող երևույթներ կինոյի այդ ժանրից.
Երբ հերոսները համբուրվում են անձրևի տակ
Եթե ցանկանում եք խոստովանել ձեր զգացմունքների մասին, ապա ավելի լավ է դա անել անձրևի տակ, քանի որ ռոմանտիկ է, գեղեցիկ, և կարևոր չէ, որ թաց է և սառը:
Երբ գլխավոր հերոսը վազում է օդանավակայանում
Վերջին պահին նա հասկանում է, որ չպետք է բաց թողնի իր սերը, ով որոշել է նոր կյանք սկսել մեկ այլ քաղաքում կամ երկրում: Նա ստիպված է վազել օդանավակայանում, որպեսզի համոզի նրան մնալ:
Գլխավոր հերոսուհու մասնագիտությունը
Ռոմանտիկ կատակերգություններում հերոսուհիները աշխատում են կամ հեռուստատեսությունում, կամ նորաձևության բիզնեսում, կամ ամսագրի խմբագրությունում: Լինում են նաև գրողներ, մյուս մասնագիտությունները հազվադեպ են հանդիպում:
Փախչել սեփական հարսանիքից
Հարսանեկան արարողության ժամանակ անսպասելիորեն հերոսներից մեկը խափանում է հարսանիքը: Դա տեղի է ունենում խոստում տալիս:
Կամ փչացնել ուրիշի հարսանիքը
Անհրաժեշտ է ներխուժել եկեղեցի հենց այն ժամանակ, երբ քահանան ասում է. «Եթե ինչ-որ մեկը դեմ է այս միությանը, ապա այժմ ասեք»:
Հերոսները ատում են միմյանց, սակայն հետո սիրահարվում
Եթե գլխավոր հերոսները միմյանց ատում են, ապա, ամենայն հավանականությամբ, ֆիլմի վերջում ամուսնանում են:
Կերպարանափոխություն
Ակնոցը ցանկացած աղջկա թշնամին է: Այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ ֆիլմում հանում են այն, որպեսզի աղջիկը վերածվի գեղեցկուհու:
Համբույր, որին խանգարում են
Քիչ է մնում, որպեսզի հերոսները համբուրվել է, և նրանց հանկարծակի խանգարում են:
Նա կնամոլ է, սակայն բոլորին նման չէ
Ռոմանտիկ ֆիլմերում հաճախ հանդիպում է «վատ տղա», ում հանդեպ անտարբեր չէ գլխավոր հերոսուհին: Եվ, իհարկե, նա կնամոլ է, անհաջողակ, հարբեցող կամ սկանդալային անձնավորություն: Սակայն նա հատուկ է, ոչ բոլորին նման:
Հերոսները վիճել են և միայնակ տառապում են տխուր երաժշտության ներքո
Գլխավոր հերոսները վիճում են և նույնիսկ խզում հարաբերությունները: Դրանից հետո նրանք տառապում են, միայնակ քայլում քաղաքում, լացում, և այդ ամենը տեղի է ունենում տխուր երաժշտության ներքո: