ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշվեց  2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 20-ը՝ շաբաթ օրը: Որոշման ընդունումը պայմանավորված է հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը: «Պատճառը մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններն են»,- ասաց Հարությունյանը: «Ընտրություններից առաջ հանգստանալ չի՞ կարելի»,- հարցրեց վարչապետը: Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ ընտրություններից մեկ օր առաջ ընտրատեղամաս հանդիսացող դպրոցները պետք է կահավորվեն, ինչը կարող  է խաթարել ուսումնական գործընթացը:




Լրահոս