«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան և աշխատի ռուսական բանակում։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շարունակում են շատ սերտ հարաբերություններ պահպանել։ Սեյրան Օհանյանը կարող է ղեկավար աշխատանքի անցնել ռուսական բանակի կրթական հաստատություններից մեկում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: