Հարց քաղաքացիներից` եթե անձը դիմել է ապաստան ստանալու համար և մերժվել է, ապա նա կարո՞ղ է կրկին դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է ապաստան ստանալու համար եւ մերժվել է, ապա նա կարո՞ղ է կրկին դիմել, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Անաիդա Պողոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապաստանի դիմումը վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժվելուց հետո քաղաքացին կարող է կրկին դիմում ներկայացնել ՄՊԾ՝ Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներին.
-նոր իրադարձությունները եւ փաստերը ի հայտ են եկել քաղաքացու առաջին դիմումի վերաբերյալ միգրացիոն պետական ծառայության կողմից որոշում կայացվելուց հետո,

– նոր իրադարձությունները եւ փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու անձի երկյուղը կամ հաստատում են նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում նրա նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը:
Միգրացիոն պետական ծառայությունը քննության կառնի նոր ի հայտ եկած հանգամանքները եւ փաստերը եւ քաղաքացու նոր դիմումի վերաբերյալ կկայացնի որոշում:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անձն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վճռաբեկ դատարան:

 




Լրահոս