Հայաստանի պետական գերատեսչություններում անիմաստ կառույցները շատ-շատ են, եւ դրանցից մեկն էլ ներքին աուդիտի վարչությունն է: Այն գործում է «ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով: Իսկ ինչո՞վ են զբաղված նրանք: Համաձայն նշված օրենքի՝ ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Այսինքն` պետական գերատեսչության կառույցի ղեկավարը հանձնարարում է ստուգել իր գերատեսչության աշխատակիցներին կամ ինքն իրեն: Եւ հասկանում եք, որ դա Հայաստանում գրեթե անհնար է, եւ աշխատանքի օբյեկտիվությունը, մեղմ ասած, կասկածի տակ է:
Չէ՞ որ կարող է ներքին աուդիտի վարչությունն, օրինակ, նախարարության ֆինանսական փաստաթղթերը ստուգել, կոռուպցիոն դրսեւորումներ հայտնաբերել, բայց քանի որ ոլորտի անմիջական պատասխանատուն նախարարն է, հենց նրա հրահանգով էլ ամեն ինչ ծածկադմփոց արվի ու թաքցվի: Այնպես որ, եթե ցանկություն կա օբյեկտիվ աուդիտ անցկացնելու, ապա դա պետք է անեն անկախ մարմինները: Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ պետական գերատեսչություններում աշխատակազմերը շարունակում են ուռճացված մնալ եւ ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: