Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Այս օրը աշխարհասփյուռ հայությունը նշում է 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը Հայաստանում եւ սփյուռքում: Հազարավոր մարդիկ այսօր այցելում են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դնում զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս բռնազավթված նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը 1914-1918թթ.Հայոց ցեղասպանության ամենամեծ ալիքն էր`Հայոց Մեծ Եղեռնը, որը կազմակերպեցին և իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանակները` երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո: