Հարց քաղաքացիներից` եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ապա այդ տույժն ի՞նչ ժամկետներ է ենթադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ապա այդ տույժն ի՞նչ ժամկետներ է ենթադրում: Եվ խնդրում եմ՝ ասեք, ընդհանրապես ի՞նչ ժամկետում է քաղաքացիական ծառայողը տեղեկացվում իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին:

Ստելլա Մնացականյան (33 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից, չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավել է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի, եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի` չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո երեք օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե կարգապահական տույժ նշանակելու oրվանից մեկ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:




Լրահոս