Beeline-ի աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն իրականցնում է վարպետության դասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը հայտարարում են մարզային երաժշտական դպրոցներում վարպետության դասերի անցկացման մասին:
Այս համերգային ծրագրի շրջանակում մարզային երաժշտական դպրոցների սաների համար կազմակերպվել են բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր: Մասնավորապես, Վանաձորում բացված երաժշտական դասարանի երեխաների համար վարպետության դասերով հանդես եկավ եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը:

«Beeline-ի աջակցության շնորհիվ մեզ հաջողվում է շարունակել և իրագործել նախատեսված բոլոր ծրագրերը, ինչը հնարավորություն է տալիս ապագային նայել լավատեսորեն: Կարևորն այն է, որ մեզ մոտ կամաց-կամաց ստացվում է կառուցել այն, ինչի համար ստեղծվել է հիմնադրամը, այն է` նպատակային կերպով աջակցել տաղանդավոր երեխաներին, ովքեր մեզ ուրախացնում են իրենց ձեռքբերումներով, կատարելագործվելու և երաժշտության աշխարհն ըմբռնելու մեծ ցանկությամբ», – նշեց եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը:

«Beeline-ի սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավը։ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունն այս կարգախոսի իրականացման վառ օրինակներից մեկն է։ Երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ և գիտելիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ մեր օգնությամբ կնպաստենք իրականացնել այս երեխաների երազանքները՝ այն է դառնալ ճանաչված երաժիշտներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։ 2014 թ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:




Լրահոս