ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Մայիսի 2-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հաջորդած թեժ զարգացումների մասին, կանդրադառնա նաեւ Եվրամիություն-Թուրքիա նոր սրացումներին:
***
Մայիսի 2-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Թեման՝ Ապօրինի ներկրվող ապրանքներ, սպառողների իրավունքների ոտնահարում:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`
Տեղի կունենա գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 2-ին, ժամը 16:00-ին «Մոսկվայի տուն» Երևանում մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցե՝Արգիշտի 7):
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
2007 թվականից ի վեր բարի ավանդույթ է դարձել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների հետ համատեղ անցկացվող լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը: «Մրցանակաբաշխություն 2016»-ն յաս տարի թեմատիկ էր և անց էր կացվում «Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի, հզորության գրավական» նշանաբանով` նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին: