ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ադրբեջանը, կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ, կրակում է նաև միջնորդների ձեռք բերված պայմանավորվածություններին. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե խորհրդարանական ընտրություններն են, այլ բանակցությունների հետաձգման պատճառը ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահների կազմի փոփոխություներն են եղել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Սպասելիքների մասին, հենվելով նախորդ փորձի վրա, այնքան էլ լավատես չեմ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ արցախյան հակամարտության վերաբերող խնդիրները արտգործնախարարների մակարդակով դժվար են լուծում ստանում, անգամ նախագահների հանդիպումը, որոնց ներկա են եղել միջնորդ երկրների ղեկավարները, այդ թվում Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները որոշակի երաշխիքներ չեն տալիս, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու»,-ընդգծեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս