Հարց քաղաքացիներից` ամուսնալուծությունից հետո ինչպե՞ս է իրականացվում ամուսնական գույքի բաժանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ամուսնալուծությունից հետո ամուսնական գույքի բաժանումն ի՞նչ գործընթաց է ենթադրում:

Նելլի Թեւանյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ժառանգել կամ ստացել է նվիրատվության տեսքով, հանդիսանում է այն ամուսնու սեփականությունը, ով ժառանգել կամ նվեր է ստացել եւ ենթակա չէ բաժանման: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած պարտավորությունները՝ վարկերը, պարտքերը, ամուսնալուծության ժամանակ նույնպես ենթակա են բաժանման:

Հայաստանի ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ անկախ հանգամանքից՝ կինն ու ամուսինը կամուսնալուծվեն, թե ոչ, իրավունք ունեն բաժանել ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը: Ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքի սեփականության իրավունքը չի դադարում ամուսնալուծությունից հետո:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամուսնալուծության ժամանակ ենթակա է բաժանման միայն ամուսնության ընթացքում համատեղ կուտակած գույքը, այդ պատճառով գույքի բաժանման որոշում ընդունելիս առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել բաժանման ենթական գույքի կառուցվածքը: Մինչ փաստացի ամուսնությունը ձեռք բերված գույքը ենթակա չէ բաժանման եւ բաժանվող գույքի կազմի մեջ չի մտնում:




Լրահոս