«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում արդեն սկսել են սենյակները բաժանել: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին պարտված պատգամավորները հանձնում են, իսկ նորերը պատրաստվում են տեղ ապահովել: Ընդ որում, այն պատգամավորները, որոնք այս անգամ էլ են լինելու խորհրդարանում, փորձում են էլ ավելի լավ դիրքավորվել ու ավելի հարմարավետ սենյակներ ձեռք բերել: Օրինակ՝ Արայիկ Գրիգորյանը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը վերանորոգել է տալիս իր աշխատասենյակը:
Ընդ որում, նա հարևան սենյակի պատը քանդել և դրա հաշվին մեծացնում է իր սենյակը: Հարևան սենյակը նախկինում պատկանում էր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին, ով այս ընտրություններին խորհրդարան չի անցել: Եվ Ա. Գրիգորյանը որոշել է այն միացնել իրենին: Ի դեպ, այդ սենյակները նաև ընդունարան ունեն: Ու շատ քիչ պատգամավորների է տրված ընդունարանով աշխատասենյակ ունենալու ճոխությունը: Այն էլ՝ նիստերի դահլիճի անմիջապես հարևանությամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: