Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ավարտին հասցնել «Իսլամական պետության» դեմ պայքարը՝ չնայած այն բանին, որ ահաբեկիչները չեն ցանկանում նահանջել: Այս մասին նա ասել է «Միր 24»-ի հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ «Իսլամական պետություն»-ը «բնակեցվել է» Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, ինչպես նաև Աֆղանստանում, որոնք սահմանակից են Ռուսաստանի հարևաններին և դաշնակիցներին:
Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մարտական պատրաստվածության մեջ են գտնվում:
«Պատրաստ են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում»,-ասել է Լավրովը: