Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը սկսել են իրենց համատեղ զորավարժությունները սահմանի ողջ երկայնքով: ArmLur.am-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց ճշտել, թե ի՞նչ մարտական պատրաստվածության մակարդակի վրա է գտնվում է մեր բանակն այս օրերին:
«Բանակը բերվել է ամենաբարձր պատրաստավծության աստիճանի, բայց դա չի նշանակում, որ պատերազմ է` հաշվի առնելով իրավիճակը և այդ զորավարժությունները»,- ասաց նա:
Ըստ նրա՝ բանակը միշտ էլ գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում, բայց նման դեպքերում առավել աչալուրջ և ուշադիր են լինում. «Որևէ տարօրինակ բան չկա, սա մեր առօրյան է»:
Լիդա Եղիազարյան