Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային ուժերի հետ կոալիցիայի ստեղծումն է:
«ТАСС»-ը հայտնում է, թե նա իր խոսքում նշելով Սիրիայում իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել է, որ այնտեղ ճիշտ կլինի տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ կոալիցիայի ստեղծումը, որը կներառի Պարսից ծոցի և այլ երկրների ուժերը:
Իսկ ավելի վաղ էլ Մերկելը կարծիք էր հայտնել, որ ՆԱՏՕ-ն պետք է մի կողմից իր աչքի առաջ ունենա հզոր պաշտպանության պատրաստ լինելու անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ չխզի Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը։