«Ռուսաստանը փորձում է իր դերը տնտեսական այդ բլոկում ավելի գերիշխող պահել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Ռուսաստանում հուլիսի 1-ից երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

Ինչ խնդիրներ կարող է առաջացնել այս օրենքը, ArmLur.am-ը փորձեց պարզել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից:

«Բնականաբար, սկզբի շրջանում խոչընդոտ կլինի, բայց այսօր աշխարհի երկրներն ընդունում են տրանսպորտի բնագավառում առկա միջազգային կոնվերցիաներ, որոնք վերաբերվում են ճանապարհային որակին, օրինակ երկարատև ճանապարհորդության ընթացքում երկու վարորդ լինեն, որ մեկն հանգստանա, անիվների վիճակը, սանիտարահիգենիկ պահաջների ապահովումը…»,- ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Մակարյանը:

Նրա խոսքով` տարբեր երկրներ տարբեր կոնվեցիաներ են  վավերացրել. «Հիմա հարկավոր է, որ մեր տրանսպորտային ընկերությունները ծանոթանան, վարորդների թրեյնինգներ իրականացնեն, որակը լավացնեն, նովիգացիոն ծրագրեր տեղադրեն, կարողանանա սանիտարահիգենիկ պահանջներն ապահովեն: Ռուսաստանը շատ հետաքրքիր քայլեր է կատարում: ԵԱՏՄ-ի շրջանակում Ռուսաստանը որպեսզի գերիշխանությունն ապահովի իր համար օրենք է ընդունում, որն ավելի բարձր պահանջներ է դնում, որի շնորհիվ սկսում է սահմանափակել ԵԱՏՄ մյուս անդամների մուտքը կամ հնարավորությունը երկրում»:

Ըստ գործատուների միության նախագահի` Ռուսաստանը միշտ փորձելու է իր պահանջները բարձրացնելով ասել, որ սա իր օրենքն է և չի կարող չկատարել ու դրանով սկսի հարվածել, թուլացնել մյուսներին. «Սա, իհարկե, մի քիչ էլ քաղաքական նշանակություն ունի, որ Ռուսաստանը փորձում է իր դերը տնտեսական այդ բլոկում ավելի գերիշխող պահել»:

Գագիկ Մակարյանի համոզմամբ` քանի որ Ռուսաստանում կամ այլ երկրներում վաղուց այդ ճանապարհը անցել են և մոտիկ են դրան, Հայաստանում մի քիչ դա է պրոբլեմ. «Շուկան այնպես է, որ այլ երկրների տրանսպորտները կգրավեն, մեզ մոտ կֆիլտրվի: Պետք է պահանջները կատարել, հակառակ դեպքում մենք կունենանք խնդիր, ու դա կհաղթահարի կաշառք տալով. ուրիշ ճանապարհ չկա: Հայաստանը պետք է կոնվենցիաների լեզվով խոսի»:

Եզրափակելով իր խոսքը` Մակարյանը նշեց. «Սա թեմա է, որ մեր կառավարությունը պետք է իր ուշադրության ներքո սուբսիդավորի վարկերը կամ ինչ-որ կերպ փորձի աջակցել»:

Արփինե Թովմասյան




Լրահոս