ՀՀ-ում ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները 6.1 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 5.7 տոկոսով, ավտոմոբիլայինը` 6.6 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ծավալը նվազել է 13 տոկոսով:
Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Հավելենք, որ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումները նույնպես նվազել են 4 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: