10/21 տեղամասում հանձնաժողովի անդամը նկարում է ստորագրված ցուցակները ու վայբերով ուղարկում ինչ-որ մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր Երևանում տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրությունները: Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 10/21 տեղամասում ԸԸՀ կողմից ներկայացված հանձնաժողովի անդամներից Էլինա Խանումյանը հեռախոսով նկարում է ստորագրված ցուցակները ու վայբերով ուղարկում ինչ-որ մեկին։

ArmLur.am-ը պարզեց, որ Էլինա Խանումյանը ՀՀԿ-ական է, աշխատում է Էրեբունու թաղապետարանում` որպես քաղաքաշինության բաժնի առաջին կարգի մասնագետ:

Հավելենք, որ «Ելք» դաշինքի վստահված անձը տեսել է կատարվածը և միջամտել` ասելով, որ դա խախտում է:

Լուսանկարում Էլինա Խանումյանն է:




Լրահոս