Արդեն հայտնել էինք, որ մեկնարկել է վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Առաջին նիստը վարում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը (ՀՀԿ), ով ամենաավագ պատգամավորն է: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նիստի բացման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավորները դահլիճում չէին:
Հավելենք, որ այսօրվա նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ից 9 դարձնելու հարցը: