ՖՈՏՈ. Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են ինքնավնասումների դիմում, քան կանայք. ինչպիսին է պատկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկության զարգացման ընթացքում, երբ տեղի են ունենում սոցիալ-քաղաքական բնույթի տարբեր իրադարձություններ ու ճգնաժամեր, անհատները երբեմն հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք հանգեցնում են տրամադրության, ինքնազգացողության և հոգեվիճակի անկման:

Նման իրավիճակում շատերը դիմում են ծայրահեղ լուծումների, ընդհուպ մինչև ինքնավնասման:

ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն փորձեց հասկանալ տարեց տարի ինքնավնասումների թիվը նվազում է, թե ավելանում:

Եւ այսպես, ArmLur.am-ին պարզ դարձավ, որ 2013 թվականին Հայաստանում գրանցվել է տղամարդկանց կողմից կատարված ինքնավնասման 43, իսկ կանանց՝ 24 դեպք: Նշենք, որ ինքնավնասումներ կատարած անձանց մածամասնությունը 30-39 տարեկան անձիք են եղել:

2013 թ. ընթացքում հսկողության տակ գտնվող հոգեկան ախտորոշումով հիվանդներից ինքնավնասում են կատարել 53 անձիք, որոնցից 27-ը մահվան ելքով:

2014 թվականին գրանցվել է տղամարդկանց կողմից կատարված ինքնավնասման 43, իսկ կանանց ՝ 15 դեպք: Հիմականում 2014 թվականին ինքնավնասումներ են կատարել 50-59 տարեկան անձիք:

Նշենք, որ 2014 թ. ընթացքում հսկողության տակ գտնվող հոգեկան ախտորոշումով հիվանդների ինքնավնասման 50 դեպք է գրանցվել, որից 14-ը մահվան ելքով:

Իսկ ահա վերջին տվյալներով, 2015 թվականին Հայաստանում գրանցվել է տղամարդկանց կողմից կատարված ինքնավնասման 55 դեպք, իսկ կանանց կողմից՝ կտարված ինքնավնասման 19 դեպք: Հիմականում ինքնավնասումներ են կատարել 50-59 և 70-ից բարձր տարիքային անձիք:

Իսկ հսկողության տակ գտնվող հոգեկան ախտորոշումով հիվանդներից ինքնավնասում է կատարել 62 անձ, որից 18-ը մահվան ելքով:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանում ինքնավնասումների դեպքերը, ցավոք, ոչ թե նվազում, այլ ավելանում են, ինչը մի շարք խնդիրների մասին է խոսում:

Արփինե Թովմասյան




Լրահոս