ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ սկզբունքով է կարգավորվում անձի մասնակցությունը կուտակային բաղադրիչին, եթե նա չունի բազային եկամուտ:
Սոնյա Հայրապետյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի կատարում նպատակային սոցիալական վճար: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից եւ 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի (նպաստի) իրավունք: Իսկ եթե անձն ունենա 10 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ, ապա նա կստանա աշխատանքային կենսաթոշակ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ բազային եկամուտը համախառն եկամտի մեջ ներառվող՝ աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների, ձեռնարկատիրական եւ նոտարական գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարն է (աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):