Շուտ-շուտ կհանդիպեք ինձ. Նապոլեոն Ազիզյանը կմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանը հնարավորություն կտա շարունակելու իր գործունեությունը Ազգային ժողովում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազիզյանի պարագայում Ծառուկյանը հաշվի է առել նրա երկարամյա գործունեությունը խորհրդարանում եւ ընդհանրապես անցած ճանապարհը:

«Ժողովուրդ» օրաթերթը Ազիզյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ է որոշել իր ապագայի մասին. «Հլը որ ստեղ եմ, շարունակելու եմ, չեմ շարունակելու, կտեսնեք»,- ասաց Ազիզյանը, սակայն մի փոքր անց հավաստիացրեց. «Շուտ-շուտ կհանդիպեք ինձ»: Իսկ մեր այն ճշտող հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ վերջնականապես որոշվել է, որ նա պետք է մնա պատգամավորը, նորընտիր խորհրդարանականը նշեց. «Դե, որ ասում եմ՝ կհանդիպենք, ի՞նչ է նշանակում»:




Լրահոս