Լուսանկարն արվել է Լոռու մարզում
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00 սահմաններոմ Ալավերդի-Այրում ավտոճանապարհի Հաղպատ գյուղի վարչական տարածքում ապառաժ քարերի թափման հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հաղպատ գյուղի գյուղապետ Վահրամ Քառյանի հետ, ով հայտնեց, որ որեւէ վնասներ չեն եղել: Ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ ճանապարհը բացելու համար:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում կարող է քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել կարգապահական տույժ: Այսինքն՝ քաղծառայողի կատարած խախտումից որքա՞ն ժամանակ անց կարող է ներկայացվել կարգապահական տույժ:
Արտակ Գեւորգյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավել չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավել է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն՝ կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի, եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին արդյո՞ք տրվում է հավելավճար գիտական աստիճանի համար:
Հերմինե Մանուկյան (36 տարեկան, դասախոս)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվող գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է: Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճար չի տրամադրվում:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայտերով ներկայացված հավելավճար ստացող գիտաշխատողների ցուցակում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը 3-օրյա ժամկետում դիմում է կոմիտե՝ կից ներկայացնելով փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (ընդունման, ազատման, երկարատեւ արձակուրդ կամ գործուղում ուղարկելու հրամաններ, նոր շնորհված գիտական աստիճանների վկայագրեր եւ այլն): Կատարված փոփոխությունները հաշվարկվում են ներկայացման ամսվան հաջորդող ամսվանից: