Ոսկեվազի կոնյակի գործարանի տնօրենի պաշտոնում նշանակվելը Հովհաննես Մարգարյանի սրտով է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՎԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշանակվել է Արագածոտնի մարզում գործող Ոսկեվազի կոնյակի եւ գյուղմթերքի վերամշակման գործարանի տնօրենի պաշտոնում: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ նշանակվել է այս պաշտոնին:

«Ես աշխատանքային մեծ փորձ ունեցող մարդ եմ եւ տնտեսական եւ քաղաքական դաշտում, բնականաբար իմ ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը»: Ինձ համար շատ հոգեհարազատ է եւ ոլորտը եւ արտադրությունը»,- փոխանցեց Հովհաննես Մարգարյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ`նշելով, որ գործարանի տնօրենի պաշտոնում իր նշանակումը սրտով է: Նախկին պատգամավորը վստահեցրեց, որ իր առանց խոչընդոտի կապահովի գյուղացիների գյուղմթերքի վերամշակումը:

Հիշեցնենք, որ սա այն գործարանն է, որի արտադրանքը որպես ընտրակաշառք ՀՎԿ-ականնները կիրառում են ընտրություններին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս