ՖՈՏՈ. Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր ահաբեկիչները սպանվել են. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են: Mehr գործակալությունը հայտնում է, որ տեղի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:

Բժշկական ծառայությունից հայտնում են, որ երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, իսկ 42 մարդ վիրավորվել է: Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին էլ հայտնել է, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:

Զոհերի մասին նախնական տեղեկություններն իրանական մամուլում հակասական էին, սակայն Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում էր, որ յոթ մարդ սպանվել է խորհդարանի վրա իրականացված հարձակման հետևանքով և ևս մեկ մարդ՝ Խոմեյնիի դամբարանում:




Լրահոս