ՖՈՏՈ. Նախագահականում չե՞ն տարբերում Բերդն ու Իջևանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում (http://www.president.am/) հունիսի 6-ին տեղադրված, այժմ էլ այդ կայքում առկա «Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններ» տեղեկատվական նյութի մեջ գրված է. «Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում նախագահն այցելել է Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» եւ «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ»: Այդ հաղորդագրության մեջ նախագահ բառը մեծատառով է գրված, սակայն նյութի մեջ սխալ կա: Ենոքավանը ոչ թե Բերդի տարածաշրջանի, այլ Իջեւանի տարածաշրջանի գյուղ է, այն գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքից 11 կմ հեռավորությամբ:

Գյուղը 1920թ. մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից, տեղացի Ենոք Մկրտումյանի անունով 1931թ. կոչվել է Ենոքավան: Ենոքավանում գործող «Յելլ էքստրիմ պարկում» նախատեսվում է կառուցել աշխարհի ամենաերկար «Զիփլայնը»: Վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս ներդրում է կատարել դրա կառուցման գործում՝ ասելով. «Համոզված եմ, որ շուտով այս կարեւոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար «Զիփլայնի» տոմսեր՝ այսպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Վարչապետը գիտի Ենոքավան գյուղի տեղը, ՀՀ նախագահի աշխատակազմում՝ ոչ»:

Հ. Գ. Հետաքրքիր է, որ մեր հրապարակումից հետո նախագահական կայքէջում հրապարակումն ուղղվել է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս