ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համերգային շարժը պետք է շատ լինի, որպեսզի մարդիկ հասցնեն կոմունալները մուծել. Արսեն Գրիգորյան (Ասո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն (Ասոն) իր տևական լռությունն ու պասիվ գործունեությունը կապում է նախընտրած երաժշտական ոճի հետ, բայց այնուամենայնիվ երգիչը չի դժգոհում՝ ավելի լավ է պասիվ լինել, բայց կարևոր գործ անել:

Ասոն մենահամերգի հնարավորություն դեռ չունի, բայց հույսը չի կտրում, իսկ այսօրվա շոու-բիզնեսը նա համարում է ընդամենը բիզնես, որը կապ չունի արվեստի եւ մշակույթի հետ:

Ասոն ցավով է նշում, որ այսօրվա  շնորհալի երիտասարդներն ուսում առնելուց հետո, մտնելով նոր կյանք,  տարբեր դժվարությունների հանդիպելով,  իրենց տարիների ուսումը հնչեցնում են  ռեստորանների բեմերից: Նրա կարծիքով՝ մեր երկրում համերգային շարժը  քիչ է, եւ մարդիկ չեն հասցնում միջին աշխատավարձով կոմունալ միջոցները հոգալ:

Ասում են՝ բոլորը կողմ են ժողովրդական երգերի նորովի գործիքավորմանն ու մատուցմանը: Իսկ Արսեն Գրիգորյանի  դիրքրոշումն այլ է՝ երգ չպետք է ձևափոխվի:

Ասոն, անդրադառնալով արվեստագետների քաղաքականություն մտնելուն, նշեց, որ վերջերս իր հետ նման մի դեպք պատահել է, սակայն նա  փաստում է մեկ բան, որ դա իր աշխատանքն է, որի համար վարձատրվում է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս