ՖՈՏՈ. Աշխարհի 15 վայրեր, որտեղ այցելելու համար Ձեզ կձերբակալեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարևոր չէ, թե ինչքան եք դուք սիրում ճանապարհորդել, կան վայրեր, որտեղ ձեր մուտքն արգելված է: Ինչ-որ մեկը կարող է այս ցանկը որպես մարտահրավեր ընդունել, սակայն այս վայրերն այցելությունների համար փակ են, դրա համար լուրջ պատճառներ կան: Սակայն մենք կարող ենք այդ վայրերը տեսնել գոնե լուսանկարներում:

Բոհեմական պուրակ, Մոնտե Ռիո, Կալիֆորնիա

Այստեղ հավաքվում են ամենահարուստ ու հեղինակավոր մարդիկ և խնջույքներ են կազմակերպում, իսկ ով կհայտնվի այստեղ առանց հրավիրման, անմիջապես կձերբակալվի:

Մենվիթ-Հիլլի ռազմական բազա, Մեծ Բրիտանիա

Այստեղ հատուկ օպերացիաներ են կազմակերպվում: Դուք ոչ մի կերպ չեք կարող այստեղ հայտնվել:

Լասկոյի քարանձավ, Ֆրանսիա

1963թ-ից այս քարանձավը նույնպես դարձավ չթույլատրված վայր:

Սյուրթսեյ,  կղզի Իսլանդիայում

Կղզին հայտնվել է 60-ականներն հրաբխի պատճառով: Գիտնականները փորձում են հասկանալ՝ հնարավոր է արդյոք այնտեղ կյանքի գոյություն:

Համաշխարհային պահոց, Նորվեգիա

Այստեղ պահվում է անձեռնմխելի իրեր գլոբալ հնարավոր ճգնաժամին դիմակայելու համար:

Հյուսիսային պահապան կղզի

Այս կղզում հայտնվելով ձեզ չեն ձերբակալի, սակայն հավանաբար այստեղ դուք կզոհվեք:

Սենյակ 39, Հյուսիսային Կորեա

Հենց այտեղ են կատարվում բոլոր մութ գործարքները՝ սկսած փողերի լվացումից մինչև թմրաբիզնես:

Բանտ 51, ԱՄՆ

Երկար տարիներ անհրաժեշտ եղավ, որպեսզի բացահայտեին այս բանտի գոյությունը, սակայն դա չի նշանակում, որ նրանք այցելուների են ընդունում:

 Մարիամի Սիոնի եկեղեցի, Եթովպիա

Մուքն այտեղ նույնպես արգելված է:

Վատիկանի գաղտնի արխիվները (Վատիկան)

Այստեղի փաստաթղթերին հնում ծանոթանում էր միայն Հռոմի պապը, սակայն հիմա գիտնականները նույնպես մուտք ունեն այստեղ:

Կեմադա-Գրանդի, կղզի Բրազիլիայում

Այստեղ դուք միանգամից կենթարկվեք օձի խայթման և ձեր մահը վայրկյաններ կտևի:

Նիահու, հավայան կղզիներ

Այստեղ դուք չեք կարող գնալ մի պարզ պատճառով, այն մասնավոր սեփականություն է: Այստեղ միայն տեղացիներ են:

Ուայթի տղամարդկային ակումբ, Լոնդոն, Անգլիա

Այս ակումբ կարող են մտնել միայն տղամարդիկ: Ով ցանկանում է մտել այս ակումբ, պետք է ստանա այնտեղի անդամների թույլտվությունը: Բոլոր 35-ն էլ պետք է համաձայն լինեն:

Ազգային անվտանգության կրթական թանգարան, Չինաստան

Մուտքը միայն չինացիների համար: Զբոսաշրջիկներին մուտքն արգելված է:

Հերդ կղզի, Ավստրալիայի տարածք

Այստեղ տարեկան 400 զբոսաշրջիկ կարող է այցելել, բայց կյանքի համար վտանգավոր է:




Լրահոս