Հայաստանի կառավարությունը առաջիկայում կրթության եւ գիտության նախարարությանը 38 մլն 876 հազար դրամ կհատկացնի: Նշված գումարով ԿԳՆ-ն Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինհրապարակում պետք է ապահովի չինական աշխատակազմի եւ գույքի անվտանգությունը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող շինհրապարակի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է տարեկան 38 մլն 876 հազար 200 դրամ: