Հարձակում է կատարվել Համբուրգի Park Hyatt հյուրանոցի վրա, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այդ հյուրանոցում են կանգ առել G20 գագաթնաժողովին մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը, Ավստրալիայի վարչապետը և այլք:
Ռուսական կողմին մանրամասներ հայտնի չեն, փոխանցել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նշվում է, որ այս օրերին քաղաքի անվտանգությունը խստացված է, հյուրանոցի մոտ ևս հսկողություն է, և ներս չեն թողնում նույնիսկ անձնակազմին: