Վարչապետը սոցապ նախկին փոխնախարարին տեսնում էր նախարարի պաշտոնում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրա­ժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնա­բանության կարիք չունեն»:

Մինչդեռ ազատված փոխնախարարի մտերիմները համացանցը հե­ղեղել են գրություններով, թե նախարարը հնա­րավորություն չի տվել նրան իրականացնելու իր ռեֆորմները: «Բոլորին հարաբերական հնարավո­րություն է տրվում իրականացնելու և իր ծրագրե­րը, և իդեաները»,- փիլիսոփայել է նախարարը:

Ի դեպ, խոսակցություն կար, որ Կարեն Կարա­պետյանը Մարգարյանին նախապատրաստել է նախարարի պաշտոնի համար, ինչի պատճառով սոցապնախարարը ջանք չի խնայել երիտասարդ կադրի դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղու­թյամբ և հասել է այն բանին, որ նրա համացանցային պահվածքը ճակատագրական է դարձել: «Դուք ստեղծում եք խնդիր և փորձում քաջաբար հաղթահարել, մի ստեղծեք այդ խնդիրը և մի հաղթահարեք»,- հեգնել է նախարարը: Ափսոսում եք երիտասարդ փոխնախարարի հեռացման հա­մար: Հարցն անպատասխան է մնացել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասը`  թերթի այսօրվա համարում




Լրահոս