Ահազանգ. ՊՆ-ում զորակոչիկներին ավել են կշռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեց զինակոչիկի մայր Անահիտ Աբրահամյանը` հայտնելով, որ որդին այժմ գտնվում է Կենտրոնական հավաքակայանում եւ այնտեղ այս պահին ապօրինություն են անում: Նրա որդուն՝ սիսիանցի Դավիթ Ժորայի Հարությունյանին պետք է զորակոչեն հայկական բանակ եւ այդ նպատակով տղային կշռել են:

Կշեռքի վրա պարզ երեւացել է, որ նրա քաշը՝ 44 կգ է: «Նման քաշով երեխային չպետք է ուղարկեն ծառայության, սակայն ըստ էության կենտրոնական հավաքակայանում աչք են փակել այդ հանգամանքի վրա եւ երեխայիս տարել են, որ մոտենա թմբուկին եւ վերցնի այն թուղթը, որի վրա գրված է, թե որտեղ նա պետք է ծառայության անցնի: Արդյունքում երեխայիս տանում են Երեւանից 250 կմ հեռավորության վրա գտնվող զորամասերից մեկը՝ ծառայության: Մի՞թե օրենք այսպես են պաշտպանում:

Նշեմ, որ երկու անգամ որդուս քաշի պատճառով մեկ-մեկ տարով հետաձգել էին նրա պարտադիր ժամկետային զինծառայության գնալը: Հիմա նորից կանչել են, եկանք ու պարզվում է՝ նրան տանում են բանակ: Բա ուր մնաց օրենքը՝ եւով սպիտակի վրա գրված»:

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ զինակոչիկի մայրը նոր հանձնաժողով է կանչել կենտրոնական հավաքակայան` պահանջելով, որ երեխային հերթական անգամ զննության ենթարկեն:




Լրահոս