Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկայի տաղավարները: Շուկայի աշխատակիցները թույլ չեն տալիս, որ քանդման աշխատանքներ իրականացվեն շուկայում:
Այս մասով ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արթուր Գևորգյանը հայտնեց, որ տվյալ տարածքը կառավարության կողմից ճանաչվել է գերակա հանրային շահ եւ այդտեղ իրացման գոտի է:
«Մենք մեր լիազորությունների շրաջանակում ապահովվում ենք այդ աշխատանքների իրականացումը: Առևտրականներին բազմիցս զգուշացվել է, եւ անգամ, իրենք էին իրենց բերանով ասում, որ պետք է դուրս բերվի առևտրային հատվածը»,-ասաց նա:
Հարցին՝ առևտրականների հետ արդյոք սպասվում է հանդիպում, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հանդիպում ինչի՞ համար, մենք մշտապես եղել ենք իրենց կողքին եւ առաջարկել ենք տեղափոխել այլ առևտրային տարածք»: