Հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել այն մասին, թե ինչպես է հանգստանում հանգստյան օրերին: Այսպես, բռնցքամարտիկը մասնակցել է ավտոարշավի:
Նա հայտնել է, որ մրցաշարը նրան փառքի է արժանացրել, պարզապես եզրագծի մոտ նա, բառի ուղիղ իմաստով, հայտնվել է ցեխաջրի մեջ: Թեպետ, այս հանգամանքն էլ բռնցքամարտիկին չի խանգարել առաջին տեղը զբաղեցնել:
«Եզրագծին հասնելու պահին ցեխաջրի մեջ հայտնվելը ավտոարշավն ավելի հետաքրքիր դարձրեց, իսկ հաղթանակն` ավելի քաղցր»,- գրել է Կլիչկոն: