Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջին ուղևորափոխադրումն է իրականացրել։ Թուրքական «TRT Haber» հեռաուստաընկության կայքի փոխանցմամբ` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ կարևորություն է տվել երկաթուղու կառուցման նախագծին և հավելել. «Այս նախագծի վրա 3 երկրիր է աշխատել։ Հաճույքով առաջին ուղեւորությունն ենք իրականացնում։ Մենք պատմություն ենք կերտում։ Երկաթգիծը կծառայի նաև բեռնափոխադրումներին»։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջպետական համաձայնագրի հիման վրա: Երկաթգիծը կանցնի Վրաստանի Ախալքալաքի կայարանով մինչև Կարսի երկաթուղային կայարան: Նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին:




Լրահոս